Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը հայտարարել է, որ Նահանգները գնահատում են վրաց ուղղափառ եկեղեցու կենտրոնական և շատ կարևոր դերը՝ վրաց հասարակության համար, որը պատմական է և շարունակվում է։
Այս մասին Ռուդն ասել է լրագրողներին՝ խոսելով Գիրոգի Մամալաձեի համաներման մասին։ Ռուդը հավելել է, որ հարցի իրավական կողմին անդրադառնալ չի ուզում։ Անդրադառնալով վրաց եկեղեցու վրա Ռուսաստանի կողմից ազդեցության ավելացմանը՝ դեսպանի ԺՊ-ն ասել է, թե ԱՄՆ-ն հասկանում է, որ Վրաստանը բախվում է ՌԴ-ի կործանարար ազդեցությանը։