Նախկին հիվանդանոցում բնակվողները բողոքում են կեցության անմարդկային պայմաններից


Փետրվարի 15-ի երեկոյան Թբիլիսիի Իսանի թաղամասում` նախկին ռազմական հիվանդանուցում բնակվող սոցիալապես անապահով և ներքին տեղահանված Վրաստանի քաղաքացիները հիվանդանոցի մերձակա տարածքում բողոքի ցույց էին կազմակերպել:
Ցուցարարների բողոքը վերաբերում էր  շենքի բնակիչների կենցաղային ծանր պայմաններին: Ակցիայի մասնակիցները փակել էին Իսանիի հարեւանությամբ գտնվող Նավթլուղի փողոցը եւ անվադողեր այրել, ինչը ցուցարարների պնդմամբ`  արվել էր ուշադրություն գրավելու համար:12735890_1245428408820637_1604413461_n

Սոցիալապես անապահովի կարգավիճակ ունեցող Ցուցարար Շորենա ՄղվդելաձենԱլիքի հետ զրույցում տեղեկացրեց.

«Մենք դիմեցինք կառավարությանը էլեկտրականության և ջրով ապահովելու խնդրանքով: Մեզ պատասխանեցին, թե ոչինչ չենք ստանա և ավելացրեցին, որ վաղվանից շենքը պետք է ազատենք: Մենք բողոքը այս հայտարարության դեմ է: Արդեն 4 տարի է բնակվում եմ այստեղ`  թոշակառու մորս և դպրոցական աղջկաս հետ: Մեր առաջնահերթ պահանջն է, որպեսզի գոնե ապահովեն էլեկտրականությամբ, ջրով և կոյուղային համակարգը կառուցեն, ուրիշ պահանջ կառավարությունից չունենք: Մնացած խնդիրներն ինքներս կլուծենք»:

Ցույցի մեկ այլ մասնակից` Նանա Խիդիբեգաշվիլիից լսեցինք իր դժգոհությունը ներկայիս իշխանության մասին.  «Մենք չենք ուզում նման իշխանություն: Թող իշխանության գլուխ կանգնեն նրանք, ովքեր մեր մասին հոգ կտանեն եւ ընտրություններին մեր ձայնը կտանք հենց նրանց: Այսօր մեր կողքին կանգնեց Շալվա Նաթելաշվիլին: Թող կամ թողնեն մեզ այստեղ և ապահովեն տարրական կենցաղային պայմաններով կամ էլ տան այլընտրանքային տարածք: Այն ինչ նրանք են մեզ առաջարկում որպես այլընտրանք՝ մի սենյակը տալով մի քանի ընտանիքի, պարզապես անընդունելի է»:

12746096_1245428488820629_1098622172_nԻրենց պայմանների և կառավարությանն ուղղված պահանջների մասին Ալիքի հետ զրույցում խոսեցին նաև այլ ցուցարարներ. «Պաշտոնյաները  խոսում են թե ինչ ամուր պետություն ունենք` գովերգելով արված աշխատանքները, ես ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ չունենք ամուր երկիր և չենք էլ կարող զարգանալ և ունենալ լավ ապագա նման պայմաններում, երբ երեխաները դասերը սովորում են մոմի լույսի տակ, երբ չունենք ջուր, երբ բնակարանները չեն ջեռուցվում:  Կոչ ենք անում պարոն Կվիրիկաշվիլիին և Նարմանիային` ուշադրություն դարձնենել այս իրավիճակի վրա, քանի որ հարցը վերաբերում է համարյա 150 ընտանիքի: Խելքի գալու ժամանակն է, թող մտածեն ժողովրդի՝ եւ ոչ իրենց գրպանների մասին: Այս խնդրի լուծման գործընթացին պետք է մասնակցի ինչպես քաղաքապետարանը, այնպես էլ նախարարությունները, և հատկապես Աշխատանքի, առողջապահության և սոցիալապես ապահովության նախարարությունը, քանի որ հարցը վերաբերում է սոցիալապես անապահովներին: Մեզ առաջարկում են 1 սենյակ` յուրաքանչյուր 3 կամ 4 ընտանիքի համար: Ինքներդ եք հասկանում `ինչպիսի անհեթեթություն է դա»:

Ցուցարարները լքեցին տարածքը` պայմանավորվելով սպասել իշխանության հայտարարությանը և պահանջները չիրականացնելու դեպքում բողոքի ցույց կազմակերպել` արդեն Վրաստանի նախկին խորհրդարանի առջև Թբիլիսիում:

 

 

Թողնել պատասխան