Վրաց֊ռուսական սահման տանող Ստեփանծմինդա֊Լարս ավտոճանապարհի՝ Գուդաուրի֊Կոբի հատվածը փակ է՝ ժամը 1֊ի դրությամբ։Այս մասին տեղեկատվություն կա Վրաստանում ՀՀ դեսպանատան էջում.
Տեղեկացնում ենք, որ ձյան տեսքով տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։