Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, կայանման մասին օրինագիծը խորհրդարանում քվեարկության կդրվի, երբ ավտոբուսներն ամբողջությամբ կթարմացվեն: Նրա խոսքով, սա մայրաքաղաքի տրանսպորտային քաղաքականության մասն է կազմում:
«Սխալ կայանման տուգանքներն ավելացնելու մասին օրինագիծը երրորդ լսմամբ արդեն խորհրդարանն ընդունել է, սպասում ենք նոր ավտոբուսների և հետո կգործի այս տուգանքը: Երբ նոր ավտոբուսներ կունենաք, խորհրդարանը կքվեարկի և ուժի մեջ կմտնի օրենքը»,- հայտարարել է Կալաձեն: