Վրաստանի ՆԳ նախարար Գիորգի Մղեբրիշվիլին հանդիպել է ԱՄՆ-ի դեսպան Յան Կելլիի հետ:
Ինչպես Նախարարության մամուլի ծառայությունից են փոխանցել, հանդիպման գլխավոր թեման Խորհրդարանական ընտրություններն են եղել և երկրում նախընտրական իրավիճակը: «Կառավարության համար կարևոր է, որ ընտրություններն անցնեն հանգիստ և ապահով միջավայրում, ուր քաղաքացիների ազատ կամքի արտահայտումն ապահովված կլինի ժողովրդավարական բոլոր նորմերի պահպանմամբ: ՆԳ նախարարության համապատասխան ստորաբաժանումները պատրաստ են» ,-ասել է նախարարը՝ Կելիի հետ զրույցում:
Հանդիպմանը քննարկվել են նաև սեպտեմբերի 30-ին, Վրաստանի ՆԳՆ պատվիրակության ամերիկյան Բալտիմոր քաղաք այցի մանրամասները: Նշված այցի շրջանակներում ԱՄՆ-ի կառավարությունը Վրաստանի ՆԳՆ պարեկային ոստիկանության ափային հերթապահ ծառայությանը կնվիրի «Island» դասի երկու պարեկային նավ: