Վրաստանի գլխավոր դատախազ Շալվա Թադումաձեն հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել իր պաշտոնից և ոչ էլ Գերագույն դատարանի դատավորի թեկնածությունից:
Թադումաձեն նաև խոսել է իր դիպլոմի մասին՝ հայտարարելով, որ իր դիպլոմն իրական է և «քաղաքական հիմարությունների» մասին այլ մեկնաբանություն չի անի: Նշենք, որ լրատվամիջոցներում հայտարարություն էր տարածվել, թե Վրաստանի գլխավոր դատախազի դիպլոմը կեղծ է:
«Իմ ներկայացուցիչը դիմել է Կրթության որակի ապահովման ազգային կենտրոն և արխիվից վերցրել են փաստաթղթերը, որոնք ապացուցում են, որ ես նշված հաստատությունում էի սովորում: Իմ դիպլոմն իրական է և դրա հետ կապված այլ հարցեր չկան: Ընդդիմությունն իր օրակարգն ունի, կրկնում եմ, այս քաղաքական հիմարությունների մասին այլ մեկնաբանություն չունեմ»,- հայտարարել է Թադումաձեն: