Կիբերհարձակումը կարող էր դրսից լինել․ ՆԳՆ

Կիբերհարձակումը հնարավոր է լիներ ինչպես երկրի ներսից, այնպես էլ ուրիշ այլ երկրից։

Այս հայտարարությունը տարածել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։ ՆԳՆ-ն քննության շրջանակում ակտիվորեն համագործակցում է գործընկեր երկրների իրավապահ գերատեսչությունների հետ, ինտենսիվ ռեժիմով տեղեկատվության փոխանակում է կատարվում։

«Հարցաքննվում են բոլոր անձինք, ովքեր կարող են քննության համար արժեք ունեցող ինֆորմացիայի տիրապետել։ Նաև զննվում են տեխնիկական սարքերը։ Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Ներկայումս կայք էջերի մեծամասնությունը վերականգնվել է։ Մոտ օրերս կվերականգնվի մնացած ինֆորմացիոն էջերի մուտքը։ Այս փուլում քննչական գործողությունները պարզել են, որ կիբերհարձակման հետևանքով փոփոխվել են վեբ գլխավոր էջերը, այսպես կոչված՝ «Deface»-ը։ Հոկտեմբերի 28-ին նաև տեղեկություն տարածվեց, որ կիբերհարձակման են ենթարկվել վրացական հեռուստաընկերությունների սերվերները։ Համապատասխան միջոցառումներ են տարվում՝ հստակ պատճառները պարզելու ուղղությամբ», — ասված է ՆԳՆ-ի տարածած հայտարարությունում։

Քննություն է տարվում ՔՕ-ի 284 և 286 հոդվածների հատկանիշներով, համակարգչային համակարգ ինքնակամ ներխուժելը, և համակարգչային տվյալներ ստանալը։

Հիշեցնենք՝ նախօրեին կիբերհարձակման են ենթարկվել վրացական մի քանի լրատվամիջոցների պաշտոնական էջերը․ Մուտք գործելիս  հայտնվում էր Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկարը՝ I’LL BE BACK (Ես կվերադառնամ) գրությամբ: