Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տեղեկատվությամբ, դատախազությունն իրենց չի տրամադրում սեռական բռնության մեջ մեղադրվող, Թբիլիսիի սակրեբուլոյի անդամ Իլիա Ջիշկարիանիի գործի նյութերը:
Օմբուդսմանի տեղեկատվությամբ, նյութերը պահանջել են գործը մանրամասն ուսումնասիրելու համար:
«Գործի ծանրության և զգայունության պատճառով օմբուդսմանը ևս մեկ անգամ կոչ է անում դատախազությանը` ապահովել նյութերի հասանելիությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
Իլիա Ջիշկարիանիի գործին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: