Համաշխարհային բանկի 2020 թվականի զեկույցի համաձայն, Վրաստանը բիզնեսի հեշտության տեսանկյունից աշխարի 190 երկրների միջև զբաղեցում է 7-րդ տեղը:
Հատկանշական է, որ նախորդ տարվա համեմատ Վրաստանի վարկանիշը նվազել է 1 միավորով: Վրաստանը բիզնեսով զբաղվելու հեշտության տեսանկյունից առաջ է այնպիսի երկրներից, ինչպիսիք են` Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Շվեդիան, Գերմանիան և այլն:
Նշված ցուցակը գլխավորում է Նոր Զելանդիան, ամենավերջին տեղում Սոմալին է:
Ինչ վերաբերում է տարածաշրջանի այլ երկրներին, ապա Ադրբեջանը 76.7 միավորով 34-րդ հորիզոնականում է, իսկ Հայաստանը` 74.5 միավորով 47-րդ տեղում: