Վրաստանի կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել փոփոխություններ մի շարք օրենքներում, որոնք թույլ կտան անուշադիր ծնողներին զրկել երեխաներից: Ըստ փոփոխությունների` երեխաների նկատմամբ ընտանեկան բռնություն ձեւակերպմամբ` ենթադրվում է ոչ միայն ֆիզիկական կամ հոգևոր ճնշումները, այլ նաև երեխայի կարիքները արհամարհելը: Տվյալ դեպքում արհամարհելը` երեխայի ֆիզիկական կամ հոգևոր կարիքները չնկատելն է` ծնողի կամ խնամակալի կողմից, երեխայի ` կրթություն ստանալու իրավունքը սահմանափակելը, երեխայի` բուժօգնությունից օգտվելու իրավունքի սահմանափակումը, երեխային անհրաժեշտ փաստաթղթերի բացակայությունը և այլն:
Օրենքը խատելու դեպքում` ծնողի կամ խնամակալի անունով կներկայացվի ծանուցագիր, որի պահանջների կատարմանը կհետևի շրջանային տեսուչը, ով էլ օրենքի խախտման դեպքում պետք է կանչի սոցիալական աշխատողին: Երեխային ընտանիքից ժամանակավորապես հեռացնել հնարավոր կլինի դատարանի որոշմամբ: Միայն այն հատուկ դեպքերում, երբ երեխային վտանգ է սպասվում, սոցաշխատողը կարող է գործել անհապաղ: Դատարան կարող է դիմել ինքը` երեխան, նրա ընտանիքի անդամներից որևէ մեկը, կամ լիազոր մարմինը:
Երեխայի պաշտպանության նպատակով` նրան չեն հարցանքննի ծնողների կամ խնամակալների ներկայությամբ, ովքեր կկասկածվեն ընտանեկան բռնության մեջ: Սրա հետ մեկտեղ` դատական գործընթացում երեխաներին կհեռացնեն ընտանիքներից: Եթե ծնողը կամ խնամակալը հրաժարվում է կատարել դատարանի պահանջը, նրան դատապարտում են ազատազրկման` 7 օրով, կամ ուղղիչ աշխատանքով: Եթե սրանից հետո ևս որոշումը չի կատարվում, կիրառվում է պատիժ` տուգանքի տեսքով կամ հանրօգուտ աշխատանքով: Հարկ է հիշեցնել, որ փոփոխությունները վերաբերում են ընտանեկան բռնության և Ոստիկանության մասին օրենքներին, Վարչական իրավախախտուների օրենսգրքին, Քրեական օրենսգրքին և այլն: