Տոկիո կատարած աշխատանքային այցի շրջանակներում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Ավստրիայի դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենին:
Սալոմե Զուրաբիշվիլին ավստրիական կողմին մանրամասն տեղեկացրել է Վրաստանում ընթացող գործընթացների, ռուս-վրացական հարաբերությունների և Վրաստանի օկուպացված շրջաններում առկա իրավիճակի մասին, հաղորդում են Վրաստանի նախագահի աշխատակազմից։
Նախագահները նաև քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները:
Ալեքսանդր Վան դեր Բելլենին Վրաստանի նախագահին հրավիրել է Ավստրիա: