Թբիլիսիում Վատիկանի դեսպանատան առջև բողոքի ակցիա է անցկացվել՝ աղոթքի տեսքով:
Մի քանի տասնյակ հոգևոր դասի ներկակյացուցիչներ ու քաղաքացիներ դեմ են Հռոմի Պապի Վրաստան այցին: Նրանք կոչ են արել համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդին՝ հրաժարվել Պապի հետ հանդիպումից: Ակցիայի մասնակցիները վրացերեն և անգլերեն լեզուներով պաստառներ են պարզել՝ «Պապ, քեզ չեն սպասում ուղղափառ Վրաստանում», «Վատիկանը կրոնակնան ագրեսոր է» գրություններով: Ակցիայի կազմակերպիչ, «Ուղղափառ ծնողների խորհուրդ» կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որտեղ Հռոմի Պապին անվանել են նույնասեռականների հովանավոր:
«Ուղղափառների մեծ մասը չի պատկերացնում՝ թե ինչ կործանարար է «պապամոլությունը»: Պապի վրաստանյան այցը մեծ անհագստություն է առաջացրել մեր հավատավոր ժողովրդի շրջանում։ Պապի մուտքը ուղղափառ տաճար, այնտեղ յուրաքանյչյուր գործողություն, այն ամենն ինչ արգելված է եկեղեցական օրենքով, կարող է ազդել մեր եկեղեցու և Պատրիարքի հեղինակության վրա, հիասթափեցնել վրաց հավատացյալներին, և ոչ միայն»,֊ ասված է հայտարարության մեջ:
Հռոմի Պապը Վրաստան է ժամանելու սեպտեմբերի 30-ին։ Երկրի երկու առաջնորդների հետ հանդիպումից հետո, Պապը կայցելի Մցխեթայի Սվետիցխովելի տաճարը, ինչպես նաև կարգ կանցկացնի Թբիլիսիի Միխայիլ Մեսխիի անվան մարզադաշտում: Հռոմի Պապը ժամանում է Իլիա 2֊րդի հրավերով։ Հոկտեմբերի երկուսին նախատեսվում է նաև Պապի այցը Ադրբեջան: Հիշեցնենք՝ այս տարվա հունիսին, Պապը ԼԳԲՏ համայնքին ընդառաջ հերթական քայլն արեց։ Նա կոչ արեց Հռոմի կաթոլիկ եկեղեցուն՝ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներից ներողություն խնդրել անցյալում նրանց նկատմամբ ունեցած վատ վերաբերմունքի համար:
Նա նաև ընդգծել է, որ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները չպետք է խտրականության ենթարկվեն: Շատերն այս հայտարարությունն ընդունեցին որպես Վատիկանի կողմից՝ սեռական փոքրամասնություններին ճանաչելու քայլ: Այնուամենայնիվ, Ֆրանցիսկոս Պապը դեմ է արտահայտվում միասեռ ամոուսնություններին՝ նշելով, որ միասեռական զույգի կողմից որդեգրումները երեխաների նկատմամբ խտրականության դրսեւորում է։
Տեղեկատվությունը և լուսանկարները՝ https://www.newsgeorgia.ge/-ի