Վրաստանի Պետական անվտանգության ծառայության տեղեկատվությամբ, Ռուսաստանի օկուպացիոն ուժերը Քարելիի մունիցիպալիտետի Ատոց գյուղի տարածքում ապօրինի սահմանագծում են իրականացնում:
«Ռուսաստանի օկուպացիոն ուժերը շարունակում են սադրիչ գործողություններ իրականացնել շփման գծի երկայնքով: Ատոց գյուղում սահմանագծում իրականացնելը վտանգում է տեղի անվտանգային իրավիճակը»,- նշված է հայտարարությունում:
Հոկտեմբերի 20-ին ողջ օրվա ընթացքում գյուղում ոստիկանության, լրատվամիջոցների ներկայացուցիչներ են եղել, տեղում իրավիճակին ծանոթացել է նաև Եվրամիության դիտորդական առաքելությունը: