Ամերիկացի դիվանագետ Մեթյու Բրայզան «Վրաստանի անվտանգության քաղաքականության ինստիտուտի հետ» հարցազրույցում խոսել է Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին` հայտարարելով, որ 2008-ի գարնանը Վաշինգտոնում մշակել են պլան, որպեսզի «Վրաստանը կարողանար խուսափել այն թակարդից, որը պատրաստում էր Ռուսաստանը»:
Նրա խոսքով Պուտինի թակարդը Սաակաշվիլիի համար երկու ելք էր թողնում՝ կամ առանց խոսքի պետք է համաձայնվեր, որպեսզի Ռուսաստանը վերահսկեր Աբխազիան և Հվ. Օսիան, կամ պետք է տեղի ունենար զինված հակամարտություն:
Մեթյու Բրայզան հիշել է 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովը՝ նշելով, որ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը հստակ կողմ էր, որպեսզի Վրաստանին տրվի MAP-ը, սակայն այս հարցը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը արգելափակեց: Նրա խոսքով հնարավոր է, որ առաջիկայում նույնպես նման բան տեղի ունենա:
Հիշեցնենք՝ 2008 թվականի ապրիլի 3-ին ՆԱՏՕ-ի անդամ երկրները Բուխարեստի գագաթնաժողովում Վրաստանին և Ուկրաինային պետք է տրամադրեին MAP, սակայն, այն Գերմանիայի և Ֆրանսիայի խնդրանքով հետաձգվեց մինչև տարվա վերջ: