Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Օդեսայում կա լողափ` իր անունով:
«Այստեղ մոտ է լողափը, որը օդեսացիներն անվանում են Սաակաշվիլիի լողափ: Սա շատ գեղեցիկ վայր է, որը սեփականաշնորհել էր կիևցի մի օլիգարխ: Երբ դարձա նահանգապետ, բուլդոզերներով բացեցի ծովափի ճանապարհը, քանդեցի ցանկապատը և սկսեցինք կառուցել այս լողափը: Մարդիկ այն անվանեցին Սաակաշվիլիի լողափ: Այսպիսի մի քանի լողափ եմ վերադարձրել օդեսացիներին, որոնք գողացել և սեփականացրել էին տեղի կամ կիևյան օլիգարխները»,- հայտարարել է Սաակաշվիլին: