Վրաստանի Գորի քաղաքի շրջանային դատարանը տղամարդուն դատապարտել է 6 տարվա ազատազրկման՝ 5-ամյա երեխայի նկատմամբ 5 ամիս շարունակ բռնություն գործադրելու մեղադրանքով: Դեպքը բացահայտվել է հուլիսին, Կասպի շրջանի Կավտիսխևի գյուղում:
Դատավորը տղամարդու առողջական վիճակը՝ գլխուղեղի կաթված (ինսուլտ), ընդունել է որպես մեղմացուցիչ հանգամանք:
Գյուղի բնակիչները բացահայտ չեն խոսում դեպքի մասին: Մասնավոր զրույցներում տեղացիները նշում են, որ 75-ամյա մի տղամարդ, ով ապրում է տուժողի ընտանիքի հարակից տանը, երեխային խաբեությամբ իր տուն է տարել: Դատապարտյալի փաստաբանի խոսքով՝ մեկ անգամ է տեղի ունեցել սեռական ոտնձգություն, և մեղադրյալը փոքր աղջկան մեղադրում է համարձակ լինելու մեջ: