«Իրակլի Կոբախիձեն մաթեմատիկայից շատ թույլ է: Եթե «Վրացական երազանքը» ստանա մանդատների 45 տոկոսը, սա նշանակում է, որ մնացածը ստացել են 55 տոկոսը, որից հետո իշխանություն կձևավորվի միավորված քաղաքական ուժերի կողմից,- այս մասին հայտարարել է «Ազգային շարժում» խմբակցության նախագահ Ռոման Գոցիրիձեն` անդրադառնալով 2020 թվականի ընտրությունների վերաբերյալ Իրակլի Կոբախձեի արած հայտարարությանը:
«Կոբախիձեն շատ ծիծաղելի հայտարարություն արեց: 45 տոկոսը նրանց համար երազանք է: «Վրացական երազանքը» առավելագույնը կարող է ստանալ մանդատների 28-30 տոկոսը: Շատ լավ զգում են, որ կոալիցիոն իշխանություն է գալիս Վրաստան: Սրան պետք է համակերպվել և գնալ ընդդիմություն»,- հայտարարել է Գոցիրիձեն:
Հիշեցնենք` Կոբախիձեն հայտարարել էր, որ եթե «Վրացական երազանքը» հաջորդ գումարման խորհրդարանում չստանա մանդատների 45 տոկոսը, հավանաբար, շատ կդժվարանա կամ ընդհանրապես հնարավոր չի լինի կոալիցիա կազմել և անհրաժեշտ կլինի արտահերթ ընտրություններ անցկացնել: