TV Pirveli հեռուստաընկերության տեղեկատվությամբ, Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան կլքի պաշտոնը: Թուրնավան Էկոնոմիկայի նախարարի պաշտոնին նշանակվեց գրեթե 6 ամիս առաջ:
Լրատվամիջոցը մինչ այս նույնպես տարբեր կադրային փոփոխությունների մասին տեղեկատվություն էր տարածում: Ընթացիկ տարվա օգոստոսին հենց TV Pirveli-ին էր առաջին լրատվամիջոցներից մեկը, որը տարածել էր լուրեր Գիորգի Գախարիայի վարչապետ նշանակվելու և Իրակլի Ղարիբաշվիլիի կառավարություն վերադառնալու մասին:
Հատկանշական է, որ Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունից չեն հաստատել Նաթիա Թուրնավայի հրաժարականի մասին տարածված լուրերը: