Այսօր` հոկտեմբերի 15-ին, մեկնարկում է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի պաշտոնական այցը Հայաստան:
ՀՀ կառավարության էջում ասվում է, որ Վրաստանի վարչապետը Հայաստան է ժամանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով:
Հայաստանում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա Հայաստանի և Վրաստանի վարչապետների առանձնազրույցը, այնուհետև՝ ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո երկու երկրների վարչապետները ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
Այցի ընթացքում Գիորգի Գախարիան հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
Վրաստանի վարչապետը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: