Թբիլիսիի Չոր կամուրջ կոչվող վայրում (վրաց.՝ მშრალი ხიდი) վերանորոգման աշխատանքների ընթացքում հայերեն գրությամբ գերեզմանաքարեր են հայտնաբերվել։
Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Ճաճանիձեն տեսանյութ է հրապարակել որտեղ երևում են շիրմաքարերի վրա հայերեն, նաև վրացերեն գրությունները։
Վրաստանում ՀՀ դեսպանությունն արձագանքել է՝ հայտնելով, որ դիվանագետները եղել են շինհրապարակում, որտեղ ուսումնասիրել են արդեն համարակալված շիրմաքարերը։
Դիվանագետները կապ են հաստատել կառուցապատող ընկերության ներկայացուցիչների և Վրաստանի պատկան մարմինների հետ միասին աշխատանքներ են տարվում շիրմաքարերի հետագա ճակատագիրը որոշելու ուղղությամբ։
Հիշեցնենք՝ նման դեպք եղել է նաև ուղիղ մեկ տարի առաջ։ Նախորդ սեպտեմբերին Բարաթաշվիլիի վերելքի նորոգման ժամանակ էին հայալեզու շիրմաքարեր հանվել։
Դրանք օգտագործվել էին որպես բռնակներ՝ 30֊ականներին հանվելով Խոջիվանքի հայ գրողների ու հասարակական գործիչների պանթեոնից։
Մի քանի վիրահայերի ջանքերով նախորդ տարի պայմանավորվածություն էր ձեռք բերվել շինարարի հետ, քարերի որոշ մասը փրկվել էր շինարարական աղբ դառնալուց և հետ էր վերադարձվել Խոջիվանքի հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն: