Հոկտեմբերի 10-ին Թբիլիսիի «Ստամբա» հյուրանոցի բացօթյա սրահում տեղի ունեցավ Նիկա (Նիկոլոզ) Ռուռուայի «Ազատության օրենք» գրքի շնորհանդեսը:
«Ազատության օրենքը» Ռուռուայի թարգմանությունների, հրապարակախոսական նամակների և ակնարկների ժողովածու է: Այն նա հեղինակել է 2003-ի ամռանը՝ «Վարդերի հեղափոխությունից» մի քանի ամիս առաջ՝ համոզմունքով, որ Վրաստանում ժողովրդավարական վերափոխումներ կանցկացվեն և կգա ազատական բարեփոխումների դարաշրջանը, երբ հավաքածուի հիմքում ընկած արժեքներն ու սկզբունքներն անպայման պետք կգան այդ գործընթացներում:
Գիրքը ներկայացրեց և Ռուռուայի մասին խոսեց փիլիսոփա, քաղաքական գործիչ Զուրաբ Ճիաբերաշվիլին:
Նիկա Ռուռուան Վրաստանի 6-րդ գումարման խորհրդարանի անդամ էր, եղել է նաև իրավաբանական հանձնաժողովի անդամ, զբաղեցրել է նաև խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը։
2009 թվականին՝ Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության շրջանում, Ռուռուան զբաղեցրել է Վրաստանի մշակույթի, հուշարձանների պաշտպանության և սպորտի նախարարի պաշտոնը:
2018 թվականի դեկտեմբերի 4-ին Ռուռուայի դին հայտնաբերել է իր բնակարանում: