« Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ն նախընտրական այս շրջանում քաղաքացիներին կոչ է անում անձնական տվյալները չտրամադրել կուսակցությունների ներկայացուցիչներին:
«Վերջիններս իրավունք չունեն ստիպել քաղաքացիներին որևէ փաստաթուղթ ներկայացնել», -հայտարարել է կազմակերպության ղեկավար Աննա Նացվլիշվիլին` սեպտեմբերի 21-ին հրավիրած ասուլիսում: Նացվլիշվիլիի խոսքով՝ իրենք փաստեր ունեն, որ քաղաքական տարբեր կուսակցություններ ընտրողների շրջանում սկսել են անձնական տվյալների հավաքագրում:
«Այդ պահանջին հեշտությամբ ենթարկվում են հատկապես փախստականներն ու սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչները. նրանք վախենում են, որ եթե չներկայացնեն անձնական տվյալները, հնարավոր է՝ զրկվեն սոցիալական օգնությունից»,-նշել է «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավարը: