«Վարչապետի առաջին այցն Ադրբեջան պատահական չէ, քանի որ մենք վստահ ենք, որ այս այցը ևս մեկ անգամ ապացուցելու է մեր թշնամիներին և մեզ սիրողներին, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև չկան խնդիրներ, որոնք եղբայրական և բարեկամական ճանապարհով չլուծվեն», — ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ:
Վրաստանի վարչապետի պաշտոնական այցն Ադրբեջանի Հանրապետություն սկսվել է նախագահ Ալիևի հետ հանդիպումով:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության առանցքային ոլորտներին, երկկողմ համագործակցության օրակարգի կարևոր հիմնախնդիրներին, ինչպես նաև Վրաստանի և Ադրբեջանի համատեղ իրականացվող նախագծերի աշխատանքներին:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին՝ ջերմ ընդունելության համար: