Վրաստանում աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը 2018 թվականին ավելացել է 6,9 տոկոսով, որը կազմում է 69 լարի: Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, նախորդ տարվա համեմատ աշխատավարձը բոլոր ոլորտներում ավելացել է և հավասարվել 1 063 լարիի:
Ըստ աշխատանքի տեսակի՝ բարձր աշխատավարձ է գրանցվել հետևյալ խմբերում՝
- Ֆինանսական և ապահովագրական գործունեություն — 2 236 լարի,
- Մասնագիտական, գիտական և տեխնիկական աշխատանքներ — 1 712 լարի,
- Շինարարություն — 1 552 լարի:
Նույն վիճակագրության համաձայն, կանանց միջին աշխատավարձը տղամարդկանց աշխատավարձից պակաս է 400 լարիով: