2019 թվականի հոկտեմբերի 1-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկեց տաքսիների բարեփոխման երկրորդ փուլը։ Ըստ քաղաքապետարանի որոշման՝ Թբիլիսիում բոլոր տաքսիները սպիտակ գույնի պետք է լինեն։
«Սպիտակ տաքսիների» հետ մեկտեղ Թբիլիսիում թանկացել է նաև տաքսու սակագինը, որն էլ որոշակի բողոքի ալիք է բարձրացրել:
Անդրադառնալով բողոքներին, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն նշել է, որ գների բարձրացումը նոր գործընթացի հետևանքն է, «հետագայում շուկան ամեն ինչ կկարգավորի»:
Ստորև ներկայացնում ենք տաքսիների նոր նշանները, որոնք տրվում են քաղաքապետարանի կողմից՝ անվճար:
Մայրաքաղաքի տրանսպորտային բարեփոխումների համաձայն՝ տաքսիները բոլորը հետզհետե պետք է համապատասղանեն A դասի.
A դասի տաքսիի ստանդարտ տվյալներն են.
- Սպիտակ գույնը
- Տեխնիկական զննումը
- Ձախ ղեկը
- Հինգ դուռ
- «TAXI Թբիլիսի» գրառումով նշանը
Վերոնշյալ տաքսիների վարորդներն ունեն որոշակի արտոնություններ: Մասնավորապես՝