«Միջազգային թափանցիկություն-Վրաստան» կազմակերպության տվյալներով գործող գլխավոր դատախազի և գերագույն դատարանի թեկնածու Շալվա Թադումաձեի դիպլոմի հետ կապված անհամապատասխանություն կա: Կազմակերպությունը հրապարակել է այս հարցի վերաբերյալ հետազոտություն և փաստաթղթի պատճեն:
Դիպլոմի համաձայն, Շալվա Թադումաձեն ուսումնարան է ընդունվել 1993 թվականին, սակայն համալսարանի հիմնադրման տարեթիվ է նշվում 1994 թվականը:
Կազմակերպության տարածած տեղեկատվությունում ասվում է նաև, որ Շալվա Թադումաձեն ավագ դպրոցը ավարտել է 1994 թվականի մայիսի, հետևաբար, հնարավոր չէ, որ նա 1993 թվականին լիներ ուսանող:
Կազմակերպությունը պահանջում է, որպեսզի համապատասխան գերատեսչությունները ուսումնասիրեն և պատասխանեն առկա հարցերին: