Թուրքիայում գտնվել է Վրաստանի սպանված մի քաղաքացու դիակ: Այս մասին տեղեկատվություն է տարածել թուրքական մամուլը: «Միլլիյետ» լրատվականը հաղորդել է, որ սպանվածը 39 տարեկան Միրիան Բոգվարաձեն է: Դիակը գտել են լքված տան մեջ: Սպանվածը վերքեր է ունեցել գլխի հատվածում: Նույն տան մեջ հայտնաբերվել են նաեւ գողացված իրեր: Նույն աղբյուրի փոխանցմամբ` Վրաստանի քաղաքացու սպանությունը տեղի է ունեցել Մալաթիայի շրջաններից մեկում:
Թուրքիայում Վրաստանի քաղաքացի է սպանվել
0
Լիզա Թորոսյան
«Ալիք Մեդիա Վրաստան»-ի գործադիր տնօրեն՝ 2021-ից: Մասնագիտությամբ միջազգայնագետ եմ, կոնֆիլկտաբանության մագիստրանտ։ 2015-ին ընդգրկվել եմ նոր կազմավորված «Ալիք մեդիայի» թիմում, աշխատել որպես լրագրող, ծրագրերի համակարգող։ Հետաքրքրված եմ Վրաստանի ներքին ու արտաքին քաղաքականությամբ, ինչպես նաև երկրի մարգինալ խմբերի, էթնիկ փոքրամասնությունների ու գենդերային հավասարության թեմաներով: