«Ադրբեջանը Դավիթ Գարեջիի տարածքում նոր սահմանային կետ է բացել»,- այս մասին գրում է Interpressnews լրատվականը՝ հղվելով ադրբեջանական լրատվամիջոցների վրա:
«Կեշիկչի Գալա» սահմանային հսկիչ կետի բացմանը մասնակցել է Ադրբեջանի սահմանային ծառայության ղեկավար Էլչին Գուլիևը և այլ պաշտոնատար անձինք:
Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությամբ, արարողության ժամանակ նշվել է, որ «Կեշիկչի Գալա»-ի (Դավիթ Գարեջի) տարածքում սահմանային հսկիչ կետի բացման նպատակը բացի սահմանային պաշտպանությունից ենթադրում է նաև ադրբեջանական ժողովրդի պատմամշակութային ժառանգության պաշտպանություն: