ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզ Գոթմյուլլերը Բաթումիում վրացական քաղաքական կուսակցությունների հետ հանդիպման ընթացքում խոսել է դաշինքում Վրաստանի անդամագրման մասին:
«ՆԱՏՕ-ն ապահովում է Վրաստանի գործնական և քաղաքական աջակցությունը ինչպես ներքին, այնպես էլ պաշտպանական ոլորտում: Երկրում կա իրական առաջընթաց ժողովրդավարության և տնտեսության ոլորտներում, սակայն անպայման պետք է շարունակվեն բարեփոխումների գործընթացը, որպեսզի Վրաստանը պատրաստվի ՆԱՏՕ-ին անդամակցելուն», — հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 3-ին և 4-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթմյուլլերի գլխավորությամբ Վրաստան է ժամանել Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակությանը, որի կազմում է 29 անդամ երկրի մշտական ներկայացուցիչ: