Նինոծմինդայի Սակրեբուլոյի նախագահի տեղակալ Կոնստանտին Վրադանյանը, մասնակցելով էլեկտրոնային մրցույթներին եկամուտ է ստացել տեղական բյուջեից, ինչն օրենքի խախտում է: «Միջազգային թափանցիկություն-Վրաստան» կազմակերպությունն ուսումնասիրել է երկրում մունիցիպալիտետների բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց բիզնես-հետաքրքրությունները, թերի լրացրած հայտարարագրերն ու անհամատեղելի աշխատանքները։
Կոնստանտին Վարդանյանը, ով Նինոծմինդայի Սակրեբուլոյում տարբեր պաշտոններ է զբաղեցնում սկսած 2013 թվականից, վերջին հայտարարագիրը լրացրել է 2019 թվականի հունիսին։ Հայտարարագրի մեջ նա չի նշել «Հասարակական կազմակերպություն ռադիո-հեռուստատեսություն՝ Փարվանայի» եկամուտների մասին, որի տնօրենի պաշտոնը համատեղել է Սակրեբուլոյի նախագահի տեղակալի պաշտոնի հետ, ինչն օրենքի խախտում է։
«Միջազգային թափանցիկություն-Վրաստան» կազմակերպությունն իր հաշվետվության մեջ նշում է. ««Փարվանան» Վարդանյանի տնօրինության և Նինոծմինդայի Սակրեբուլոյի պաշտոնավարման ընթացքում տենդեր-մրցույթներից 209 100 լարի եկամուտ է ունեցել, որից 190 000 լարին՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետից։ Ինչ վերաբերում է հեշտացված գնումներին, ապա հեռուստատեսությունը նույն ժամանակաշրջանում 114 115 լարիի պայմանագիր է կնքել, որից 100 915 լարին Նինոծմինդայի մունիցիպալիտետի հետ»։
«Միջազգային թափանցիկություն-Վրաստան» կազմակերպությունը քաղաքապետների, Սակրեբուլոյի նախագահների և նրանց տեղակալների, 300-ից ավել գույքի հայտարարագիր է ստուգել: Մոնիթորինգի ընթացքում 78 հայտարարագրում ավելի քան 128 խախտում է հայտնաբերվել։
Թվով 56 պաշտոնյա նորմալ չի լրացրել հայտարարագիրը: 56 պաշտոնյա չի նշել, որ այս կամ այն ընկերության բաժնետեր է, երբ, որ այդ բաժնետոմսերը չի հանձնել ուրիշի կառավարմանը: Զբաղեցրած պաշտոնի հետ անհամատեղելի պաշտոն ունի 16 անձ, իսկ 5 պաշտոնյա մասնակցել է պետական մրցույթների և պարզեցված գնումների:
«Հանրային ծառայությունում Հետաքրքրությունների անհամապատասխանության և կոռուպցիայի բախման մասին օրենքի» համաձայն՝ անձը պաշտոնին նշանակվելուց հետո երկու ամսվա ընթացքում պարտավոր է ամբողջությամբ լրացնել հայտարարագիրը՝ գրելով ամբողջական տեղեկություն իր և ընտանիքի անդամների ունեցած գույքի և ֆինանսական հետաքրքրությունների վերաբերյալ։ Բիզնեսում ունեցած իր բաժնետոմսերի վարումը հանձնել ուրիշ անձի և 10 օրվա ընթացքում պետք է թողնի բիզնես-ընկերության տնօրենի կամ կառավարչի պաշտոնը։
Մոնիթորինգի նպատակն է հայտարարագրում լրացրած տեղեկության ստուգումը, անօրեն կերպով հարստանալու և շահերի բախման կանխարգելումը, ինչպես նաև պաշտոնյաների պատասխանատվության բարձրացումը։
Ըստ այդմ, ներկայացված են այն անձինք, ովքեր ունեն ընկերություններ, սակայն հայտարարագրերում չեն ներկայացրել դրանք, իրենց բաժնեմասերը ուրիշին չեն հանձնել վարելու, զբաղեցրած պետական պաշտոնի հետ անհամատեղելի գործունեություն են վարում, իրենց կամ ընտանիքի անդամների ընկերությունների անունով մասնակցում են պետական տենդեր-մրցույթների։
Հանրային ծառայողների հայտարարագրերի ստուգումը կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհներից է։ Այդուհանդերձ «Միջազգային թափանցիկություն-Վրաստանը» դիմում է հանրային ծառայության բյուրոյին, ուսումնասիրել կատարված հետազոտությունները, նշված անձանց գույքի հայտարարագրերը և համապատասխան կերպով արձագանքել։
Jnews.ge