«Լելո» քաղաքացիական շարժման հիմնադիր Մամուկա Խազարաձեն հայտարարել է, որ առաջիկա երկու ամիսների ընթացքում կուսակցություն են հիմնելու:
Խազարաձեի խոսքով, կուսակցության հիմնադրումից հետո կներկայացնեն նաև իրենց տեսլականը, «ինչի շուրջ արդեն իսկ աշխատանքներ է տարվում»:
«Մենք շատ լուրջ ենք վերաբերում բոլոր ծրագրերին, որոնք կառաջարկենք մեր համաքաղաքացիներին: Հետևաբար, միանվագ ազդեցություն ունեցող ծրագրեր չենք ներկայացնելու: Միայն կուսակցություն հիմնադրելուց հետո կներկայացնենք հստակ ծրագրային տեսլականը, թե ինչ ժամանակահատվածում, ինչպիսի բարեփոխումներով ենք երկիրը դուրս բերելու այս իրավիճակից»,- հայտարարել է Խազարաձեն: