Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության փոխանցմամբ, նախորդ տարի պարենային ապրանքների գներն աճել են 11.7 տոկոսով, ալկոհոլն ու ծխախոտը` 14,6 տոկոսով, տրանսպորտը` 3.9: Տարեկան գնաճը կազմել է 6.4 տոկոս: Իսկ 2019 թվականի սեպտեմբերին, նախորդ ամսվա հետ համեմատ, ապրանքների ու ծառայությունների գներն աճել են 1.7 տոկոսով:
Տարեկան գնաճի վրա մեծ ազդեցություն են ունեցել հետևյալ խմբերի գնաճը․
Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ
Այս խմբում գներն աճել են 11.7 տոկոսով, ինչը տարեկան գնաճի վրա ազդել է 3.49 տոկոսով: Գներն աճել են հետևյալ ենթախմբերում. ձուկ (16.1%), կաթ, պանիր և ձու (14.6%), շաքարավազ, ջեմ և այլ քաղցրավենիքներ (13.2%), միս և մսամթերք (12.6%), հաց (10.8%), բանջարեղեն (10.1%), հանքային և աղբյուրի ջուր, ոչ ալկոհոլային խմիչքներ և բնական հյութեր (7.6%), յուղ և ճարպ (3.0 %):
Ալկոհոլային խմիչքներ և ծխախոտ
Գներն աճել են 14.6 տոկոսով, ինչն ընդհանուր գնաճի վրա 0.97 տոկոս ազդեցություն է ունեցել: Գներն աճել են ծխախոտի արտադրությունում (29.0%) և ալկոհոլային խմիչքների ենթախմբում (2.6%):
Տրանսպորտ
Խմբում գրանցվել է 3.9 տոկոս գնաճ, ինչը 0.47 տոկոս ազդեցություն է ունեցել ընդհանուր ցուցանիշի վրա: Խմբում գներն աճել են տրանսպորտային միջոցների (9.1%), տրանսպորտային միջոցների օգտագործման (4.0%) և ծառայությունների (2.0%) ենթախմբերում:
Հանգիստ, ժամանց և մշակույթ
Գնաճը կազմել է 6.9 տոկոս, դրանով ընդհանուր ցուցանիշի վրա ազդեցությունը կազմել է 0.39%:
Առողջապահություն
Գներն աճել են 4.0%-ով: Ընդհանուր ցուցանիշի վրա ազդեցությունը` 0.32% է: Գնաճ է գրանցվել առողջապահական ապրանքների (6.6%), սարքավորումների (3.7%) և ծառայությունների ենթախմբում (1.1%):