Դեպանատան բացման առիթով սեպտեմբերի 21-22-ը պաշտոնական այցով Վրաստան կժամանի Ավստրիայի ԱԳՆ գլխավոր քարտուղար Միխաել Լինհարտը:
Այցի շրջանակներում նախատեսվում է Լինհարտի հանդիպումը Վրաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչների հետ:
«Ավստրիայի դեսպանատան բացումը Վրաստանում օժանդակում է երկու երկրների միջև քաղաքական, տետեսական և մշակութային հարաբերությունների զարգացմանը: Առաքելությունը կղեկավարի Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպանը Վրաստանում Արադ Բենկոն»,-ասված է Ավտրիայի դեսպանատան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:
«interpressnews»-ի փոխանցմամբ, դեսպանատան բացման արարողությանը կմնասնակցի Վրաստանի փոխարտգործնախարար Գիգի Գիգիաձեն: