Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն քաղաքի կառավարման նիստի ժամանակ խոսել է բժշկական և շինարարական թափոնների արտանետումների կանոնները խախտելու մասին։
Կալաձեն հաղորդել է, որ ըստ օրինագծի նախատեսվող փոփոխությունների՝ բժշկական թափոնների արտանետումների կանոնների խախտման դեպքում տուգանքը ֆիզիկական անձանց համար կավելացվի մոտ 12 անգամ, իսկ իրավաբանական անձանց համար՝ 10 անգամ: Ինչը նշանակում է, որ ֆիզիկական անձինք տուգանվելու են 400 լարիի փոխարեն 5000 լարիով, իսկ իրավաբանական անձինք՝ 1000 լարիի փոխարեն 10 000 լարիով:
Ինչ վերաբերում է շինարարական նյութերին, ապա դրանց կարգը նույնպես կփոխվի։
«Եթե մինչ այժմ ֆիզիկական անձի դեպքում շինարարական թափոնները թափելու համար մեկ խորանարդ մետրի տուգանքը 200 լարի էր, իսկ իրավաբանական անձի համար՝ 500 լարի, օրենսդրական նախաձեռնությունը նախատեսում է առաջին դեպքում այն հասցնել 1000, և երկրորդ՝ 3000 լարիի», — ասել է քաղաքապետը:
Կալաձեն համոզված է, որ խորհրդարանը կաջակցի այս նախաձեռնությանը: