Սահակաշվիլիի հերթական տեսաուղերձը կրթական ոլորտին է վերաբերում

 

Վրաստանի նախկին նախագահ, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայից շարունակում է նախընտրական տեսաուղերձների  շարքը: Այս անգամ Սաակաշվիլին խոսում է կրթական ոլորտի բարեփոխումների մասին:

Կուսակցության ղեկավարը, որ այսօր Օդեսայի նահանգապետն է,  խոստանում է. «Մեր ապագա կառավարության տարիներին, որը կգործի հոկտեմբերի 9-ից հետո, ոչ մի ուսանող չի հեռացվի համալսարանից` անկախ նրա առաջադիմությունից ու վճարունակությունից:  Բացի այդ, յուրաքանչյուր վրացի ուսանող  հնարավորություն կստանա  առնվազը մեկ տարի ժամկետով  պետության հաշվին ուսում ստանալ արտասահմանում»:

Սահակաշվիլին նշել է նաև` հպարտ է այն փաստի առիթով, որ իր նախագահության օրոք արտասատհմանում կրթություն ստացած բազմաթիվ  ուսանողներ այսօր պետական կառավարման համակարգում տարբեր պաշտոններ են զբաղեցնում:

Հիշեցենք, Սահակաշվիլին Վրաստանից հեռացել է 2013 թվականի նոյեմբերի 20-ին իր նախագահական լիազորությունների ավարտից անմիջապես հետո:

Տեսանյութը դիտեք այստեղ:

Թողնել պատասխան