Թբիլիսիի քաղաքապետարանը «Թբիլիսիի միկրոավտոբուս» ընկերությունից պահանջում է ամբողջովին թարմացնել ավտոպարկը: Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ ընկերությունը դեմ չէ, և դեղին միկրոավտոբուսները կարող են փոխարինվել Ford մակնիշի կամ վրացական Elva մակնիշի նոր միկրոավտոբուսներով:
«Մեծ թվով միկրոավտոբուսներ, փաստացի, սպառել են իրենց ռեսուրսները, ինչը լուրջ խնդիր է օդի աղտոտման առումով: Մենք ցանկանում ենք, որ միկրոավտոբուսներն ամբողջությամբ փոխարինվեն մինչև 2020 թվականը: Մի քանի անգամ խոսել ենք ընկերության հետ և նրանք դեմ չեն: Կան մի քանի առաջարկներ», — ասել է Կալաձեն:
Կալաձեն ցույց է տվել 17 տեղանոց կապույտ միկրոավտոբուսը, որի արտադրությունը կարող է սկսվել հենց Վրաստանում:
Թբիլիսիի քաղաքապետի խոսքով՝ ընկերությունը նախատեսում է 30 միլիոն դոլար ներդնել վրացական ապրանքանիշի արտադրության մեջ: