Կառավարությունը ենթակառուցվածքային ծրագրերի համար 3,7 մլրդ լարի կհատկացնի

Վրաստանի կառավարության 2020 թվականի բյուջեի նախագծի համաձայն՝ ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորմանը կուղղվի ավելի քան 3,7 մլրդ լարի:

Ընդհանուր ֆինանսավորումից մունիցիպալ ենթակառուցվածքների զարգացման համար կծախսվի 1,200.0 մլն լարի:

  • Արագընթաց մայրուղիներ – 695.0 մլն,
  • Ներքին ճանապարհներ – 501.0 մլն,
  • Կրթական ենթակառուցվածքներ – 280.0,
  • Ջրային ենթակառուցվածքներ – 256.0,
  • Մունիցիպալ տրանսպորտ – 140.0,
  • Էներգետիկ ենթակառուցվածք – 116.0 մլն,
  • Փախստականների տներ – 112.0 մլն,
  • Այլ ծրագրեր – 401.0 մլն: