Ջավախքի բոլոր գյուղերում այս օրերին մեծ եռուզեռ է: Կարտոֆիլի բերքահավաքը իր հատուկ տեղն ունի ջավախքցու կյանքում, քանի որ բնակչության մեծամասնության ապրուստի ամենակարևոր միջոցներից մեկը հենց կարտոֆիլն է:
Այս տարի, ինչպես նշում են գյուղացիները, կարտոֆիլի բերքը այնքան էլ առատ չէ, իսկ գինը ամեն տարվա նման ցածր է: Այն գնորդները, ովքեր տեղում են գնում կարտոֆիլը և տեղափոխում Վրաստանի այլ քաղաքներ, 1 կգ կարտոֆիլը գնում են 50-60 թեթրիով:
Չնայած այն բանին, որ Ախալքալաքի և Նինոծմինդայի կարտոֆիլը մեծ հեղինակություն ունի վրացական շուկայում, այնուամենայնիվ օրինակ Թբիլիսիի Նավթլուղիի շուկայում կարտոֆիլի գինը տատանվում է 90 թեթրիից 1 լարիի սահմաններում: