Շարունակվում է Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի այցը Վրաստան: Այսօր՝ այցի երրորդ օրը Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց Թբիլիսիի թիվ 103 դպրոց, և ապա՝ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոն:
ՀՀ ԱԺ պատվիրակության այցելությունը Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոն
Posted by Aliq Media on Friday, September 27, 2019
Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական բարեկամական խմբերի ձևաչափով հայաստանյան խմբի այցը Վրաստան մեկնարկել է սեպտեմբերի 25-ին: Սա գործող գումարման խորհրդարանների առաջին հանդիպումն է այս ձևաչափով: Հայաստանյան խմբի այցը կավարտվի այսօր՝ սեպտեմբերի 27-ին: