Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան լրագրողների հետ խոսելով Վրաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման մասին՝ հույս է հայտել, որ ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած հանդիպումը կնպաստի Վրաստանի և Ռուսաստանի միջև առկա դժվարին խնդրի լուծմանը:
«Միջազգային կանոնները, օրենսդրությունը և մեր գործընկերների հետ սերտ համագործակցությունը` այս ոգով տեղի ունեցավ հանդիպումը: Այս տեսակետից, հենց սեպտեմբերի 27-ին մենք պետք է հասկանանք, որ սառը, պրագմատիկ քաղաքականությունը և պատերազմը լուծումը չեն: Սա այն հարթակն է, որից մենք պետք է խոսենք բոլորի հետ՝ հիմք դնելով մեր երկրի միասնությանն ու ժողովրդավարական զարգացմանը», — հայտարարել է Գիորգի Գախարիան:
Հիշեցնենք, Նյու Յորքում՝ սեպտեմբերի 26-ին, տարիների դադարից հետո հանդիպել են Վրաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները: