Պարագվայը և Վրաստանը առևտրա-տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման պայմանավորվածություն են ձեռք բերել:
Առաջիկայում Պարագվայի պատվիրակությունը Թբիլիսի կժամանի` տարածաշրջանում առկա ներդրումային և արդյունաբերական ներուժին ծանոթանալու նպատակով:
Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում Նյու-Յորքում հանդիպել է Պարագվայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Էլադիո Ռամոն Լոիզագա Լեզանոսին: Նախարարները քննարկել են Վրաստանի և Պարագվայի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցության հարցերը: Ըստ արտգործնախարարության տեղեկատվության` գոհունակությամբ է խոսվել վերջին շրջանում երկրների միջև տարբեր մակարդակներում այցերի փոխանակության և այս տարի Վրաստանում Պարագվայի սենատի ներկայացուցիչների այցի մասին, որը կարևոր ներդրում ունեցավ երկու երկրի խորհրդարանների միջև հարաբերություններում:
Հանդիպան ժամանակ կողմերը անդրադարձել են առևտրի և տնտեսության ոլորտում համագործակցությանը`նկատելով, որ այս առումով մեծ ներուժ կա: Վրաստանի արտգործնախարարը գործընկերոջը ներկայացրել է Վրաստանում առկա ներդրումային և գործարարության հնարավորությունները:Պարագվայի արտգործնախարարը հետաքրքրություն է հայտնել Պարագվայի բիզնես պատվիրակության այցի կազմակերպման վերաբերյալ, քանի որ Պարագվայի ներդրողները հնարավորություն կունենան տեղում ծանոթանալ Վրաստանի և տարածաշրջանի տնտեսական հնարավորություններին:
Հանդիպման ավարտին երկու երկրների արտգործնախարարները, Պարագվայի և Վրաստանի միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար առանց վիզայի երթևեկության վերաբերյալպայմանագիր են ստորագրել:
Լուսանկարը` Մ. Ջանելիձեի թվիթերյան էջից