«Այսօր, ևս մեկ անգամ Տղիբուլին պաշտանում է ամբողջ Վրաստանում կանոնավոր աշխատանքի իրավունքը, կանոնավոր վճարումով: Պաշտպանում են արժանի ապագայի իդեան և զարգացման հնարավորությունը», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է քաղաքական գործիչ Գրիգոլ Գեգելիան, ով այս պահին գտնվում է Տղիբուլիում՝ հանրահավաքի վայրում:
Ըստ Գեգելիայի, աշխատավոր մարդը միշտ պետք է գնահատված լինի և հենց դա է, որ այսօր պահանջում են Տղիբուլիում:
Ինչ վերաբերում է ամիսներ առաջ նույն վայրում տեղի ունեցած ցույցին՝ Գեգելիան ասում է.
«Ոչ թե ամիսներ, այլ տարիներ է, ինչ շարունակվում են այս պահանջները և մեզ համար առաջնահերթություն է, որ վերջ տրվի այս անկարգություններին և ամենինչ արվի օրենքի սահմաններում»:
Հիշեցնենք, որ Տղիբուլիի հանքափորները գործադուլ են հայտարարել և հանրահավաք են անցկացնում: Վարչապետ Գիորգի Գախարիան էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավային հանձնարարել է անհապաղ մեկնել Տղիբուլի։