Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում խոսել է 2008 թվականի պատերազմի մասին և հայտնել, որ Ռուսաստանը ռուս- վրացական պատերազմի ժամանակ գործում էր միայն Աբխազիայում և Ցխինվալիի շրջանում ապրող մարդկանց շահերից ելնելով՝ «Սաակաշվիլիի Ռուսաստանի կառավարությանը տված խոստումները խախտելու և խաղաղ բնակիչների վրա կրակ բացելու համար»:
Լավրովը նշել է, որ ՆԱՏՕ-ի մոտեցումը նրանց սահմանին Ռուսաստանի համար վտանգ է ներկայացնում:
Լրագրողի հարցին, թե ինչ տեղի կունենա, եթե Վրաստանը, այնուամենայնիվ, անդամագրվի ՆԱՏՕ-ին առանց Աբխազիայի և Հվ. Օսիայի, Լավրովը պատասխանել է.
«Մենք պատերազմ չենք սկսի, սա խոսք եմ տալիս: Սակայն մեր հարաբերությունները Հյուսիսատլատյան դաշինքի և այն անդամ երկրների հետ, որոնց առաջնահերթությունը դաշինքում անդամագրվելն է՝ լրջորեն կվաթթարանա»,- հայտարարել է Լավրովը: