Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի ժամանակ հանդիպել է ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ: Այս մասին նախագահը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Ես ուրախ եմ, որ հանդիպել եմ նախագահ Զելենսկիի հետ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում՝ Վարշավայում մեր վերջին հանդիպումից քիչ ժամանակ անց: Մենք խոսեցինք ԵՄ-ին ինտեգրվելու մեր ընդհանուր մտադրությունից և Բրյուսելին մոտենալու մեր համատեղ ծրագրից», — գրել է նախագահը: