Եվրամիությունը «Արևելյան համագործակցության» երկրների ծրագրի մասնակիցներին 37.3 միլիոն եվրո հատկացնելու որոշում է կայացրել:
Այս գումարով կիրականացվի մի քանի նախագիծ: Ընդհանուր գումարից 20 միլիոն եվրոն կօգտագործվի երիտասարդներին աշխատանքով ապահովելու ծրագրի համար: Փոքր և միջին բիզնեսի աջակցության համար կհատկացվի 6մլն եվրո, Սև և Կասպից ծովի շրջաններում ծովային անվտանության և միջավայրի պաշտպանման համար՝ 4մլն եվրո: