Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Նյու-Յորքում հանդիպել է Սլովակիայի հանրապետության նախագահ Անդրեյ Կիսկային:Հանդիմպանը քննարկվող գլխավոր թեմաներն էին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում քննարկվելիք հարցերը, Վրաստան-Սլովակիայի երկկողմ համագործակցությունը և Վրաստանի եվրոպական ու եվրաատլանտյան ձգտումները:
Վրաստանի վարչապետի հայտարարության համաձայն` Եվրամիության առաջնորդները բազմիցս ճանաչել են վիզայի ազատականացման ճանապարհին` Վրաստանի հաջողությունները: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Վրաստանի համար վիզայի ազատականացմանը գործընթացին կաջակցի նաև Սլովակիան և որպես Եվրամիության առաջնորդ երկիր իր ներդրումը կունենա:
Կողմերը նշել են,որ երկու երկրների համագործակցությունը տարբեր ոլորտներում, վերջին շրջանում ակտիվորեն զարգանում է, հեռանկարային են նաև երկրների տնտեսական կապերի խորացումը և առևտրի շրջանառության աճը: Գիորգի Կվիրիկաշվիլին Անդրեյ Կիսկային շնորհակալություն է հայտնել Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան նվաճումների, երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աջակցության համար:
Լուսանկարը` վարչապետի ֆեյսբուքյան էջից