«Վարչապետն անհապաղ պետք է տեղափոխվի Հավլաբարի նստավայր»,- այս մասին հայտարարել է «Միացյալ ազգային շարժում» խմբակցության նախագահ Ռոման Գոցիրիձեն: Նրա խոսքով այս շենքը հատկացված է երկրի առաջին դեմքի համար, վարչապետի այնտեղ տեղափոխվելու դեպքում ծախսերը կխնայվի:
«Նախագահի աշխատակազմը այսօր ռիսկեր է պարունակում: Երկրում կա նախագահի երկու պալատ: Սա լրիվ հիմարություն է: Տարին մեկ անգամ ինչ-որ հյուր է գալիս և բացում է Հավլաբարի նստավայրի դռները: Ավելի լավ է վարձով տան հարսանիքներ և բանկետներ անելու համար, այս դեպքում գոնե գիշերային լուսավորման ծախսերը կհանեն: Ով է լսել այսքան գումար ծախսել երկու շենք պահելու համար: Վարչապետը անհապաղ պետք է տեղափոխվի Հավլաբարի նստավայր»,- հայտարարել է Գոցիրիձեն:
Հիշեցնենք՝ իշխող «Վրացական երազանք»-ի աջակցությամբ Սալոմե Զուրաբիշվիլին, ընտրվելով նախագահի պաշտոնում, ի տարբերություն Գիորգի Մարգվելաշվիլիի, հրաժարվեց Սաակաշվիլիի կառուցած հավլաբարյան շքեղ նստավայրից։ Զուրաբիշվիլին այժմ աշխատում է Աթոնելի փողոցի վրա գտնվող Օրբելիանների իշխանական դղյակում: Իսկ Հավլաբարի պալատը այժմ օգտագործվում է որպես պետական արարողությունների պալատ: