Վրաց Ուղղափառ եկեղեցու առաջնորդանիստ Սուրբ Երրորդություն (Սամեբա) տաճարում սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել 60-րդ համընդհանուր մկրտությունը:
Համայն Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդը այս անգամ մկրտել է 800 երեխայի:
Իլիա 2-րդը մկրտում է ընտանիքի երրորդ և հաջորդող երեխաներին, որոնց ծնողները մկրտված են եկեղեցում: Նախաձեռնության նպատակն է երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավումը:
Այս պահի դրությամբ վրաց պատրիարքը ավելի քան 38,1 հազար երեխայի կնքահայրն է: Առաջին համընդհանուր մկրտությունը անցկացվել է 2008 թվականի հունվարի 19-ին՝ Սամեբա տաճարում: