Վրաստանի խորհրդարանի «Հայրենասերների դաշինք» կուսակցության պատգամավոր Էմզար Կվիցիանին իր ելույթում անդրադարձել է անձը հաստատող փաստաթղթում ազգությունը չգրելու փաստին՝ հայտարարելով, որ իր իրավունքները, որպես վրացի խախտված են:
«Ազգությունը հանված է անձը հաստատող վկայականից, որով իմ՝ որպես վրացու իրավունքները խախտվում են: Հայրանունը նույնպես հանված է: Այսինքն ասում են, որ մենք բոլորս՝ Վրաստանում ապրող մարդիկ, Վրաստանի քաղաքացիներ ենք, հետևաբար եթե բոլորս Վրաստանի քաղաքացիներ ենք, ինչու՞ են փոքրամասնություն կոչվում ուրիշները: Սա ինձ շատ է հետաքրքրում»,- հայտարարել է Կվիցիանին: