Վրաստանում անշարժ գույքի պահանջարկը 2018 թվականին մնացել է բարձր աստիճանի վրա: Այս մասին ասված է երկրի ազգային բանկի Ֆինանսական կայունություն — 2019 զեկույցում:
Ըստ ազգային բանկի՝ դրական են ազդել աշխատավարձերի ավելացումը, տոկոսադրույքների կրճատումը, անշարժ գույքի համար երկարաժամկետ վարկերի հասանելիությունը: Բնակելի անշարժ գույքի հետ կապված տրանզակցիաները 2018-ին Վրաստանի ընդհանուր մասշտաբով աճել են 22%, իսկ Թբիլիսիում և Բաթումիում՝ համապատասխանաբար 33% և 15% -ով:
Բնակելի անշարժ գույքի պահանջարկի որոշակի մասը ներդրումային բնույթ է ունեցել, հատկապես ծովափնյա Բաթումիում: Այս քաղաքի տնտեսությունը մեծամասամբ կախված է զբոսաշրջային հոսքից, հատկապես տարածաշրջանային երկրներից:
Վերջին տարիների ընթացքում Վրաստանում զգալիորեն ավելացել է բազմաբնակարան տների առաջարկը: 2012-ից սկսած՝ ավելացել է նաև շինարարության թույլտվության ծավալները: Իսկ 2018-ի նոր կարգավորումներից հետո՝ 45%-ով նվազել է:
2018 թվականին շինարարական սեկտորի բաժինը երկրի տնտեսությունում կազմել է 12,2%:
Վրաստանում անշարժ գույքի գների մասին՝ Ալիքի ռեպորտաժը՝